Ծնվել և մեծացել եմ Երևանում: Առաջին բարձրագույն կրթությունս ստացել եմ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում, որտեղ ուսանել եմ անգլերեն և գերմաներեն լեզուների բաժնում: 2001թ-ից բնակվում եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։

2008թ. ավարտել եմ Հայդելբերգ «Ռուպրեխտ Կարլ» համալսարանի  արևելագիտական, միջազգային իրավաբանության, անգլերեն լեզվի մագիստրատուրան։

2013թ․  պաշտպանել եմ ատենախոսությունս նույն համալսարանի Միջմշակութային ակադեմիայում՝ ստանալով «Փիլիսոփայության դոկտորի» կոչում:

2019թ․ ավարտել եմ Հայդելբերգ համալսարանի թարգմանչական ֆակուլտետը։

Ներկայումս աշխատում եմ մի շարք կրթական հաստատություններում որպես գերմաներեն և ռուսերեն լեզվի դասախոս, ինչպես նաև հայերեն և ռուսերեն լեզուների երդվյալ թարգմանչուհի՝ դատարաններում, նոտարական գրասենյակներում, միգրացիոն ծառայություններում և ռազմական ոլորտում:

CV